27 հունիսի 2002 - 19:29 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի նախագահ, Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Լիդի Պոլֆյերին հուլիսին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Նշենք, որ նախօրեին Պոլֆյերիի ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերը միավորելու վերաբերյալ Սթրասբուրգում ունեցած ելույթից հետո, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչը ընկել է հերթական հիստերիայի մեջ: Պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովը հայտարարել է, թե, իբր, «Հայաստանը, ակտիվորեն համագործակցելով Ռուսաստանի հետ, զանգվածային ոչնչացման զենք է մշակում: Նա նշել է, որ Հայաստանը նույնիսկ, իբր թե, «ապաստան է տալիս ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներին»: Այդ կապակցությամբ պատգամավորը հետաքրքրվել է` մտադիր չէ արդյոք Եվրախորհուրդը պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: