17 ապրիլի 2009 - 21:00 AMT
Մեթյու Բրայզան Երեւանում հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր ժամանել է Երեւան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը, արդեն կայացել է Մեթյու Բրայզայի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի ծրագրով նախատեսված է նաեւ ամերիկացի դիվանագետի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպումների մասնարամասները չեն հաղորդվում, սակայան, ամենայն հավանականությամբ, քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր մոտալուտ հանդիպման հարցը: