16 դեկտեմբերի 2022 - 12:06 AMT
Իրանական պատմական սերիալի բյուզանդական սեզոնը ՀՀ-ում է նկարահանվում

Իրանական պատմական «Սալման Ֆարսի» սերիալի բյուզանդական սեզոնը Հայաստանում է նկարահանվում։ Պրոդյուսերն է Հոսեյն Թահերին, գրում է Parstoday-ը։

Նկարահանումները սկսվել են 2 ամիս առաջ և կշարունակվեն առաջիկա օրերին։

Սերիալի որոշ մասերի Հայաստանում կատարված նկարահանումների ավարտից հետո, նկարահանումները կշարունակվեն Իրանում։

Դրամատիկական և պատմական ժանրի «Սալման Ֆարսի» սերիալի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարի 1-ին։ Նախատեսվում է նկարահանել 60 սերիա։