18 ապրիլի 2009 - 13:51 AMT
Ապրիլի 17-ին Նյու Յորքում տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերություններին նվիրված բանավեճ
Ապրիլի 17-ին Նյու Յորքում տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերություններին նվիրված բանավեճ: Բանավեճին մասնակցել են ԱՄՆ-ի Քլարկի (Մասաչուսեթս) համալսարանի Ցեղասպանությունների եւ Հոլոքոսթի հետազոտության կենտրոնի տնօրեն եւ պատմաբան Թաներ Աքչամը եւ The California courier-ի խմբագիր ու հրատարակիչ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը: Բանավեճին մասնակցել են նաեւ Ջոն Հոփքինսի համալսարանի հայ-քրդական հարաբերությունների մասնագետ Բիլիգին Հայաթը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ Armenian Weekly-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանը: