5 հունվարի 2023 - 13:17 AMT
Իդրամի նոր տարին սկսվել է 2022 թվականի ամփոփմամբ

Իդրամի 2023 թվականի առաջին հրապարակումը պիտի լինի ձեռքբերումներով լի, 2022-ի սահմանված նշաձողերին հասած և հստակ արդյունքներով, նոր ծրագրերը մտքում պահած։ Ամփոփվել է անցած տարին` Իդրամում։

2022 թվականին կրկնապատկվել է այն վաճառակետերի թիվը, ուր կա Իդրամելու հնարավորություն․ այժմ կարելի է անհպում վճարել ավելի քան 14,000 վաճառակետում և 1000-ից ավելի առցանց խանութում՝ չմտածելով վճարումների անվտանգության, դրամապանակը մոռանալու, քարտը ձեզ մոտ պահելու մասին։

«Իդրամում գրանցված օգտատերերի ընդհանուր թիվը 1․5 միլիոնից ավելի է․ հպարտ ենք, որ այսքան օգտատիրոջ սմարթֆոններում և սրտերում մեր հատուկ տեղն ենք զբաղեցնում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս տարի Idram&IDBank հավելվածով կատարված QR վճարումների թիվն անցնում է 3,000,000-ից, բոլոր վճարումների թիվը միասին կազմում է 55,000,000, դե իսկ Rocket Line-ից օգտվել է ավելի քան 50,000 հաճախորդ՝ ստանալով իր ցանկացած ապրանքը նույն պահին, իսկ վճարելով ավելի ուշ՝ ընդհանուր կատարելով 950,000 վճարում։

2022 թվականին Իդրամն էլ ավելի լայն տարածում է գտել Հայաստանի մարզերում․ Իդրամով արդեն կարելի է վճարել Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և մյուս մարզերի վաճառակետերի մեծ մասում։

Չսահմանափակվելով Հայաստանի տարածքով՝ այս տարի փոխըմբռնման հուշագիր է կնքվել Visa ընկերության հետ՝ նպատակ ունենալով համագործակցել Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 98 երկրի շուկաներում՝ առաջադեմ ֆինտեխ լուծումներ տրամադրելու համար:

2022-ին, ի նպաստ հաճախորդների, սկսվել է համագործակցությունն IDplus լոյալության հարթակի հետ։

Աշնանը հայտարարվել է կրտսեր հավելվածի՝ Իդրամ Ջունիորի ծննդյան մասին․ Ջունիորը դեռ կհասցնի ինքնուրույն պատմել ամենը, բայց այդ մասին՝ առաջիկայում։

Դե իսկ տարվա վերջում Իդրամը որոշեել է բազմապատկել բարի գործերի թիվն ու նախաձեռնել է «#ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում Իդրամի և IDBank-ի ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղվել է բարեգործության՝ մարտահրավեր նետելով գործընկերներին։ Մի դրամի ուժը նախաձեռնությամբ էլ արդեն հատվել է 111 մլն դրամի սահմանը։ 2022-ին աջակցություն է ստացել 9 հիմնադրամ։

«Համոզված ենք, որ այս տարի նորարար նախաձեռնություններն ու բարի գործերը կբազմապատկենք՝ մեր գործընկերների և հաճախորդների հետ միասին նոր նշաձողերի հասնելով։

Եվ վերջում՝ շնորհավորում ենք մեր բոլոր օգտատերերի տոները․ թող 2023 թվականը լինի խաղաղության, առատության, խղճի և մտքի հանգստության տարի։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։