Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս 3 հիվանդ է տեղափոխել Արցախից ՀՀ։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով 3 հիվանդ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ,-ասվում է ԱՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշով» երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։