9 հունվարի 2023 - 10:11 AMT
ԱՀ ԱՆ․ Արցախում 13 բուժառու վերակենդանացման բաժնում է, 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում 13 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով տեղի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ից։

«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։