18 հունվարի 2023 - 12:51 AMT
Երևանն ու Թեհրանը կդառնան քույր քաղաքներ

Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակվելու մասին համաձայնագիր: Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում:

Այցի շրջանակում քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ:

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: