20 ապրիլի 2009 - 17:47 AMT
Հայաստանում սկսել են 16,4%-ով ավել եկամուտ ստանալ
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2009թ. հունվար-մարտ ամիսներին 2008թ. նույն շրջանի համեմատությամբ ավելացել է 16,4%-ով:

Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 97 899 դրամ, ինչը չի մխիթարում, քանի որ 2009թ. հունվար-մարտ ամիսներին 2008թ. դեկտեմբերի համեմատությամբ արձանագրվել է սպառողական գների 0,7%-ի աճ:

Ինչ վերաբերում է բյուջետային կազմակերպություններին, ապա այստեղ միջին ամսական աշխատավարձը կազմել է 80 682 դրամ, ինչը 18,1%-ով բարձր է 2008թ. հունվար-մարտի մակարդակից, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 123 501 դրամ, ինչը 13,1%-ով բարձր է 2008թ. հունվար-մարտի մակարդակից: