19 հունվարի 2023 - 13:51 AMT
Երասխում հակառակորդի կրակոցից զինվոր է վիարվորվել․ Վիճակը ծանր է

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից, նախնական տվյալներով, 15 զինծառայող է զոհվել: