Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևին, շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին ԱՀ հայերին աջակցելու համար և նշել, որ դա կարևոր քայլ է։
«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու համար Ադրբեջանին դադարեցնել Արցախում/ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Ես իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը ցուցաբերած աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ։
Եվրախորհրդարանը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը և խստորեն դատապարտել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան։