26 հունիսի 2002 - 22:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԼԱՏՎԻԱ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ժամանել է Լատվիա պաշտոնական այցով: Կկայանա Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցը Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգի հետ: Այնուհետեւ տեղի կունենան հայ-լատվիական բանակցություններ ընդլայնված կազմով: Սպասվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում: Կկայանա նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը լատվիական խորհրդարանի խոսնակ Յանիս Սթրաումեի հետ: Այդ հանդիպմանը կմասնակցեն Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդմաները: Հունիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը Ռիգայից կմեկնի Էստոնիայի մայրաքաղաք` Տալլին: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: