27 հունվարի 2023 - 12:30 AMT
Վահան Կոստանյանը՝ ԱԳ փոխնախարար

Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Մինչ նշանակումը Կոստանյանն ԱԳ նախարարի խորհրդականն էր, իսկ մինչև այդ՝ նրա օգնականը։

Ավելի վաղ Կոստանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակն էր։