27 հունվարի 2023 - 18:39 AMT
Հրազդանի ԲԿ տեղափոխված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել

Անհայտ գազից ինքնազգացողության վատացմամբ Հրազդանի ԲԿ տեղափոխված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել, հայտնում է Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտն անհայտ գազ էր օգտագործել, որի հետևանքով 12 երեխա տեղափոխվել էր հիվանդանոց։

«Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։