27 հունվարի 2023 - 18:40 AMT
ՍԱՏՄ ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կկատարի ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը։

Ավետիսյանը մի քանի օր առաջ պաշտոնից ազատման դիմում է գրել։ «Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։ Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»,-գրել էր նա։