28 հունվարի 2023 - 16:56 AMT
Երևան է ժամանել Եգիպտոսի նախագահը

Երևան է ժամանել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին։ Նրա օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գրում է Արմենպրեսը։

Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում:

Photo. AFP via Getty Images.jpg