30 հունվարի 2023 - 10:26 AMT
Զինծառայող է վիրավորվել

Հունվարի 29-ին նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:

Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: