30 հունվարի 2023 - 10:28 AMT
Ձյուն և մառախուղ է սպասվում․ 1-3 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում hունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը, 3-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով։

Երևանում hունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: