2 փետրվարի 2023 - 13:45 AMT
ԶՈւ անձնակազմի հանդերձանքը կփոխվի

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում նախատեսվում է փոփոխել ԶՈւ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները։

Դրանով պայմանավորված, Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:

Նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման բաց մրցույթ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023-ի փետրվարի 16-ի ժամը 11:00-ն է։