2 փետրվարի 2023 - 17:24 AMT
Միրզոյանն ու Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր

Փետրվարի 2-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայնության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ ակտուալ է, և եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, դա կարող է արվել մեկ-երկու օրվա ընթացքում

Նա նաև հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանը, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձել է»։ «Ռուսաստանը տարբերակներ էր առաջարկում, որոնք դեռևս ՀՀ նախկին իշխանությունները ոչ այնքան դրական էին ընդունում, ցանկանալով պահել տարածքներ, որոնց երբեք չեն հավակնել։ Այստեղ, ամեն դեպքում, այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- ասել է Լավրովը։