2 փետրվարի 2023 - 17:38 AMT
Վահրամ Դումանյանը՝ նախագահի խորհրդական

ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է նախագահի խորհրդական. Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է նախագահի հրամանագրում:

Դեկտեմբերի 12-ին Վահրամ Դումանյանն ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: