4 փետրվարի 2023 - 11:57 AMT
Խանդանյանն առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: Վերջինս այս պաշտոնում փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին:

Այդ մասին հայտնել են ԱԺ-ից, տեղեկացնում է ArmLur.am-ը։

Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ:

Նրա թեկնածությունը ներկայացնելու է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվել են։ ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել: