4 փետրվարի 2023 - 13:33 AMT
2022-ին ռուսաստանցիների հոսքը ՀՀ ռեկորդային է եղել վերջին 5 տարում

2022-ին ռուսաստանցիների հոսքը ՀՀ, ինչպես նաև Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան և Մոնղոլիա ռեկորդային է եղել վերջին 5 տարվա կտրվածքով։ Այդ մասին գրում է Novaya Gazeta Europe-ը ՌԴ ԱԴԾ տվյալներին հղումով։

ՌԴ-ից մեկնումները ՀՀ մեկ տարում աճել են 76%-ով։

Ըստ «Մեդիազոնայի», որտեղ նույնպես վերլուծել են ՌԴ ԱԴԾ վիճակագրությունը, 2022-ին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 842,793 ՌԴ քաղաքացի, մինչդեռ 2021-ին մեկնել էր 477,881 քաղաքացի։

Ընդհանուր առմամբ ՌԴ-ից 2022-ին գրանցվել է սահմանի 24 մլն հատում։

Նշվում է, որ 2022-ին ՌԴ-ից Ռուսաստան ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան 2021-ին, սակայն, 2 անգամ ավելի քիչ, քան նախկին սովորական տարիներին, երբ չի եղել կովիդ ու պատերազմ։

Ըստ Novaya Gazeta Europe-ի, 2022-ին ռուսաստանցիները մեկնել են ՀՀ, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան և Մոնղոլիա 8․4 մլն անգսմ, ինչը 4․7 միլիոնով գերազանցում է 2021-ի տվյալները։ Ամենամեծ արտահոսքը գրանցվել է 2022-ի երրորդ եռամսյակում, երբ ՌԴ-ում զորակոչ հայտարարվեց, հուլիս-սեպտեմբերին ՌԴ հետ սահմանակից երկներ է մեկնել 3․5 մլն մարդ, իսկ հոկտեմբեր-դեկտեմբերին՝ ևս 2․1 մլն։

Մեկնումների քանակը Մոնղոլիա մեկ տարում աճել է 989%, Վրաստան՝ գրեթե 475%, Ղազախստան՝ 234%-ով, Տաջիկստան՝ 212%, Ուզբեկստան՝ 99%-ով։

Նշվում է նաև, որ նման աճը չի նշանակում, որ միլիոնավոր քաղաքացիներ մեկնել են ՌԴ-ից։ Մեկնողների մի մասը վերադառնում է, ոմանք կարող էին հատել սահմանը մի քանի անգամ՝ մեկնել առաջին ալիքի հետ, վերադառնալ ՌԴ փաստաթղթերի ետևից, կրկին մեկնել։

Այնուամենայնիվ ժողովրդագրության մասնագետներ Յուլիա Ֆլորինսկայան և Ալեքսեյ Ռակշան 2022-ի արտագաղթի ալիքը գնահատում են 400,000-800,000-ի սահմանում։ Նրանց գնահատմամբ, մեկնած ռուսաստանցիներից ավելի քան 100,000-ը մնացել է Վրաստանում, ևս 100,000-ը՝ Ղազախստանում, մոտ 40,000-ը՝ Հայաստանում։