6 փետրվարի 2023 - 11:20 AMT
Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին ճանապարհները. Լարսը փակ է

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամասիա-Բերդաշեն ճանապարհը փակ է: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա և Լանջիկ-Թալին (բուք) ճանապարհները:

Արթիկ-Ալագյազ և Արագածոտնի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի, Տավուշի մարզերում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Քաջարան քաղաքներում և Բաղրամյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։