6 փետրվարի 2023 - 13:35 AMT
Արմեն Արզումանյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից

Արմեն Արզումանյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Արզումանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Արմեն Արզումանյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2022-ի ապրիլին։