6 փետրվարի 2023 - 17:20 AMT
ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները

Առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Դեսպանությունը հորդորում է վիզայի խարդախություններին չտրվել։

«Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը․

Թյուրընկալումներից խուսափելու համար ուզում ենք հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանությունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ։ Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք»,- ասվում է հաղորդագրության մեջ։