7 փետրվարի 2023 - 13:09 AMT
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտ է 5000-ի

Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասել է ավելի քան 4800-ի։ Ամբողջ գիշեր աղետի վայրերում շարունակվել են փրկարար աշխատանքները, հայտնում է BBC-ն։

Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381-ի, ևս 20,426 մարդ վնասվածքներ է ստացել։ Փլուզվել է 5775 շենք։ Երկրում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարվել։

Սիրիայում զոհվել է 419 մարդ, 1000-ից ավելի վիրավոր կա։

Հզոր երկրաշարժին հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

Photo. Anadolu Agency/Getty Images