21 ապրիլի 2009 - 14:57 AMT
ՀայԷկոնոմբանկը VIP սրահ է բացել եւ ներկայացրել է «Նվեր Գիրքը»
ՀայԷկոնոմբանկը, հավատարիմ մնալով իր ֆիրմային գործելաոճին, շարունակում է հաճախորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Ապրիլի 17-ին Հայէկոնոմբանկի գլխավոր գրասենյակում, հանդիսավոր պայմաններում, տեղի ունեցավ VIP սրահի բացման արարողությունը եւ Նվեր Գրքի շնորհանդես: Այդ մասին հաղորդում է Հայէկոնոմբանկի մարքեթինգի բաժինը:
Հաղորդագրության համաձայն, այսուհետ, Հայէկոնոմբանկի հաճախորդները հնարավորություն կունենան սպասարկվել ժամանակակից ոճով ձեւավորված, կահավորված եւ տեխնիկապես հագեցված VIP սրահի բազմապիսի միջազգային չափանիշներով մատուցվող ծառայություններից: Բանկի փորձառու կադրերը հաշված րոպեներում կբավարարեն հաճախորդների պահանջարկը ամբողջական բանկային ծառայությունների նկատմամբ` այդ թվում մասնագիտական խորհրդատվություն:
Հայէկոնոմբանկի Նվեր Գիրքը, երկրորդ տարին անընդմեջ, հաճելիորեն զարմացնում է բանկի հաճախորդներին` հնարավորություն ընձեռելով նրանց օգտվել Նվեր Գրքում ընդգրկված բազմաթիվ հայտնի ընկերությունների, առեւտրային, սպասարկման, հանգստի, առողջապահության եւ այլ ոլորտների ծառայություններից արտոնյալ պայմաններով, հատուկ սահմանված զեղչերով:
ՀայԷկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգի կայուն զարգացող առաջատարներից է, համակարգաստեղծ միակ բանկն է ՀՀ-ում, որն ունի ավելի քան 1400 բաժնետեր: ՀայԷկոնոմբանկի հիմնական բաժնետերերն են Սուքիասյան եղբայրները (53,4%), Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (25%+1բաժնետոմս): 2009թ-ի 1-ին եռամսյակի դրությամբ` բանկի ակտիվների ընդհանուր գումարը կազմել է 50.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը`8.4 մլրդ ՀՀ դրամ: