7 փետրվարի 2023 - 13:12 AMT
Փրկարարները 277 մեքենա են դուրս բերել արգելափակումից

Փետրվարի 6-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 277 մեքենա և 709 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Արգելափակված մեքենաներ են եղել Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա, Ափնագյուղ, Սարալանջ, Կարմրաշեն, Երնջատափ, Վարդաբլուր, Կանիաշիր, Նիգավան, Ուշի, Եղնիկ, Կոտայքի մարզի Մրգաշեն, Սևաբերդ, Արարատի մարզի Լուսաշող գյուղերում, Արարատի մարզի Վեդի, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Կոտայքի մարզի Սևաբերդ և Մրգաշեն, Շիրակի մարզի Թորոսագյուղ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Աղվանի, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Ալագյազ-Վարդաբլուր, Ալագյազ-Ծաղկահովիտ, Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Հնաբերդ, Զովասար-Ոսկեթաս, Գետափ-Մարտունի, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Երևան ճանապարհներին։