7 փետրվարի 2023 - 15:06 AMT
Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է

Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկացրել են ընտանիքի հարազատները, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել է ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին: Նրանց երկու երեխան գտնվում էին հիվանդանոցում։

Թուրքիայում ըստ վերջին տվյալների, ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի, ևս 20,426 մարդ վնասվածքներ է ստացել։ Փլուզվել է 5775 շենք։Երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել