7 փետրվարի 2023 - 16:22 AMT
Մակունցը Բոնոյի հետ քննարկել է իրավիճակը Լաչինում

Փետրվարի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ, հայտնում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական։ Ֆիլիպ Ռիքերն ազատվել էր Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականի պաշտոնից 2023-ի հունվարին։