Leadership in Tech (LIT) Academy-ն հայտարարում է Manage People ծրագրի մեկնարկի մասին: 6-ամսյա ծրագիրը նախատեսված է տեխնոլոգիական թիմերի առաջնորդների և ավագ մասնագետների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց կառավարման և առաջնորդության հմտությունները:
Արտեմ Գրիգորյանի (LinkedIn), Արսեն Բաբայանի (Adobe), Հարություն Բաղդասարյանի (QLess), Մերի Դուրյանի (Arup) և մի շարք այլ հանրահայտ ընկերությունների ոլորտի առաջատար փորձագետների անմիջական ներգրավվածությամբ և Meta, Apple, Microsoft, H-E-B, Salesforce,VMware, TUMO և նման այլ հաջողակ կազմակերպությունների ներկայացուցիչների շարունակական աջակցությամբ LIT-ը միտված է նպաստելու տեխնոլոգիական ոլորտում առաջնորդության զարգացմանն ու խթանմանը, հայտնում է Արմենպրեսը։
Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ և փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.
-52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ
-եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ
-ամենամյա ոչ ֆոմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների և փորձագետների հետ
-հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին և միջոցառումներին
-հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին
-LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերի առաջնորդներն ու ավագ մասնագետները: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է, ծրագրի մեկնարկը՝ մարտի 1-ին: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են գրանցվել: