Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման համար Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում։
«Այս պահին նման տեղեկություն չկա»,- համապատասխան հարցին պատասխանել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Փաշինյանը Մյունխեն է մեկնել փետրվարի 16-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։