26 հունիսի 2002 - 18:41 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ
Եթե դիվանագիտական ջանքերը դրական արդյունքներ չտան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Ադրբեջանի զինված ուժերը ցանկացած րոպեին պատրաստ են կատարել գլխավոր հրամանատարի հրամանը: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ: Իր ելույթում նախարարը նշել է, որ բարեփոխումների արդյունքում 2001 թվականից սկսած Ադրբեջանում ռազմական կադրերի պատրաստումը տարվում է միջազգային ստանդարտներին համապատասխան: Ադրբեջանի ձեռնարկություններում արտադրվում է բանակի համար անհրաժեշտ զենք, զինամթերք, ռազմական տեխնիկայի մասեր, հայտարարել է նա:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: