22 ապրիլի 2009 - 16:12 AMT
ԱՄՆ-ի դեսպանությունը շուրջ 18 մլն դրամ արժողությամբ ամերիկագիտության դասագրքեր է նվիրել Հայաստանի 3 բուհերի
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի 3 բուհերի շուրջ 18 մլն դրամ արժողությամբ ամերիկագիտության դասագրքերի նվիրաբերման արարողությունը: Արարողությանը ներկա էին Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները:
Ամերիկյան անկյունների ծրագրի շրջանակներում բուհերին փոխանցված գրքերի արժեքը շուրջ 50 հազար դոլար է (18 մլն դրամ):
Արարողության ընթացքում Մարի Յովանովիչը նշել է, որ այլ մշակույթների ծանոթանալն ազգերի միջեւ փոխադարձ ընկալումն ու ըմբռնումը երաշխավորելու բանալի է:
Բուհերի ներկայացուցիչներն իրեցն երախտագիտութունն են հայտնել` բարձր գնահատելով ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ միջեւ համագործակցությունը: Սլավոնական համալսարանի ներկայացուցիչը համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի անունից Մարի Յովանովիչին նամակ եւ հուշանվեր հանձնեց: