22 ապրիլի 2009 - 16:47 AMT
ՀՀ Չափանիշների ազգային ինստիտուտի ղեկավարը երաշխավորում է ապրանքի որակը, որի գաղտնագիրը սկսվում է 001-ով
Գաղտնիք չէ, որ ապրանքի որակը միշտ չէ, որ համընկնում է պիտակի վրա նշված տվյալներին: «Ես երաշխավորում եմ ապրանքի որակը, որի գաղտնագիրը սկսվում է 001-ով»,- լրագրողներին հայտարարել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Չափանիշների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը չորեքշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, Հայաստանում գործում են ապրանքների որակի ստանդարտացման 20 մասնավոր կազմակերպություններ, որոնք ստացել են պետական հավաստագիր, եւ եթե հանդիպում են 002-003 եւ այլ գաղտնագրեր, ապա դա նշանակում է, որ այդ մասնավոր կազմակերպությունները հանձնել են որակի համապատասխանության համանման հավաստագիր: «Հաճախ դա հանգեցնում է սպառողների շրջանում շփոթության` արդյոք այդ հավաստագիրը տրվել է Չափանիշների ազգային ինստիտուտի կողմից, թե մասնավոր կազմակերպությունների»,- պարզաբանել է նա:

Ազարյանը նշեց, որ Չափանիշների ազգային ինստիտուտը չի կարգավորում եւ պատասխանատվություն չի կրում մասնավոր կազմակերպությունների գործունեության համար որակի հավաստագիր տրամադրելու հարցում: Դրա հետ կապված ավելացրեց, որ յուրաքանյուր կառույց պետք է իր աշխատանքը կատարի: «Ինստիտուտ հաճախ բողոքներ են ստացվում, որը վկայում է համապատասխան կառույցների անբարեխիղճ աշխատանքի մասին, ինչը ոչ արդյունավետ ստուգումների արդյունքն է»,- ասել է նա: