13 մարտի 2023 - 12:08 AMT
ԱՀ առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Իր ուղերձում Ավետիսյանը նշել է, որ հրաժարականի միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Սամվել Ավետիսյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2022-ի դեկտեմբերի 20-ին՝ այդ ժամանակ ԱՀ պետնախարար պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանի հրավերով։