14 մարտի 2023 - 11:37 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել: