15 մարտի 2023 - 11:12 AMT
Հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատարն ազատվել է պաշտոնից

Գեներալ–լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ազատվել է Հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։

Փարվանյանը Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար էր նշանակվել 2018 թվականի փետրվարին։