Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են գրանցել ԱՀ Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։
Խախտման փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ, ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների տեղեկագրում։
Խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Վերջին օրերին հաճախակի են դարձել հրադադարի խախտումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից ինչպես Արցախում՝ շփման գծին, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։