16 մարտի 2023 - 14:16 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ-ում է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Հայաստան։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Տասմագամբետովը 2023 թվականի հունվարի 1-ից է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար դարձել. սա նրան առաջին այցն է Հայաստան այդ պաշտոնում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։