20 մարտի 2023 - 10:33 AMT
Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։

Մարտի 19-ին` ժամը 14:15-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով։ Մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։