22 ապրիլի 2009 - 23:00 AMT
Թուրքական կառավարությունում սպասվում են կադրային փոփոխություններ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է մոտ ապագայում հայտարարել երկրի կառավարությունում կադրային փոփոխությունների մասին: Անկարայում տարածվել է հաղորդագրություն, որ երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրույց են ունեցել կառավարությունում առաջիկա փոփոխությունների մասին: Այդ հաղորդագրությունների համաձայն թուրք վարչապետը այսօր կարող է հայտարարել կառավարությունում կադրային փոփոխությունների մասին, հաղորդում է World Bulletin-ը: