21 մարտի 2023 - 13:02 AMT
FlyOne Armenia-ն Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր կմեկնարկի

FlyOne Armenia ավիաընկերությունը Երևան-Լառնակա-Երևան երթուղով ուղիղ չվերթեր կիրականացնի, որոնք կմեկնարկեն մայիսին։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ավիաընկերությունն առաջարկում է տոմսեր դեպի Մոսկվա, Փարիզ, Լիոն, Միլան և այլ քաղաքներ։