21 մարտի 2023 - 18:10 AMT
ՀՀ շախմատիստուհիներից 4-ը հաղթել է ԵԱ 3-րդ տուրում

Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից 4–ը հաղթել է։

Մրցակիցների հանդեպ առավելության են հասել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը, հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

Աննա Սարգսյանի խաղը ավարտվել է ոչ ոքի արդյունքով, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է Ալեքսանդրա Մալցևսկայային։

3-րդ խաղափուլից հետո Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր:

Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը՝ 2 միավոր, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը՝ 1.5 միավոր:

Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 6 ներկայացուցիչ։