21 մարտի 2023 - 16:12 AMT
Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին

Ադրբեջանցիները Սյունիքում տեղի բնակչի են առևանգել։ Տեղեկությունը հաստատել է Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այն, որ տարել են, դա հաստատ է, սակայն կոնկրետ նորություն չունենք, թե ինչ է կատարվում։ Այս պահին միայն տեղեկությունն այն է, որ այդ մարդուն տարել են»,–ասել է Աղաջանյանը։

«Փաստինֆոն» գրել է, որ մոլորվածը Խնձորեսկի բնակիչ է՝ մոտ 40 տարեկան։

Ըստ ԶԼՄ-ի, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողն առավոտյան «Ուրալ» մեքենայով հաց է տարել Սև լճի տարածքում գտնվող զինծառայողներին, սակայն մառախուղի պատճառով մոլորվել է և կորցրել հայկական դիրքեր տանող ճանապարհը։