22 մարտի 2023 - 12:29 AMT
Արտարժույթով հիփոթեքային վարկեր այլևս չեն տրամադրվի

Արտարժույթով հիփոթեքային վարկեր այլևս չեն տրամադրվի։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Կողմ է քվեարկել 68 պատգամավոր և դեմ՝ 31-ը։

Նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հիփոթեքը` նաև արտարժույթով:

Փոփոխությունների հեղինակներն են պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը:

Ենթադրվում է, որ այս փոփոխությունը քաղաքացիներին կպաշտպանի արտարժութային ռիսկերից։

Հարցը քննարկվել է ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության ներկայացուցիչների հետ: