23 մարտի 2023 - 18:40 AMT
Հայտնի է, թե Եվրատեսիլի կիսաեզրափակչում որ համարի ներքո հանդես կգա Brunette-ը

Եվրատեսիլ 2023-ում Հայաստանի ներկայացուցիչ Brunette-ն իր Future Lover երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակչում՝ 2-րդ համարի ներքո:

Եվրատեսիլի կազմկոմիտեն որոշել է, թե ինչ հերթականությամբ են հանդես գալու երկրները մայիսի 9-ին և 11-ին Լիվերպուլում կայանալիք երկու կիսաեզրափակիչներում։

Երկրորդ կիսաեզրափակչում Brunette-ից առաջ ելույթ կունենա Դանիայի ներկայացուցիչը, հայտնում է Հանրային ռադիոն։

Առաջին կիսաեզրափակչում հանդես կգա 15, երկրորդ կիսաեզրափակչում՝ 16 մասնակից։

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Brunette-ի Future Lover երգը արդեն 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել մրցույթի պաշտոնական ալիքում

Երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Brunette-ը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: