24 մարտի 2023 - 13:29 AMT
Իրանում երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում և Արցախում

Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Կոտայքի մարզում 2 բալ ուժգնությամբ։ Ցնցումները զգացվել են նաև Արցախում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով: