23 ապրիլի 2009 - 00:30 AMT
Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն «շատ կոշտ պատժամիջոցներ» կկիրառի Իրանի հանդեպ
ԱՄՆ-ն պատրաստ է ամենակոշտ, նույնիսկ սնանկացնող պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ, եթե Թեհրանը շարունակի մերժել իր միջուկային ծրագիրը կասեցնելու պահանջները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեում: Նրա խոսքերով, Վաշինգտոնի հիմնական նպատակն է կանխել Իրանում միջուկային զենքի ստեղծումը: